
Քանի որ հիմա նորից արդիական է դարձել գործող իշխանությունների դեմ պայքարի եւ դիմադրության թեման, ճիշտ կլինի ներկայացնել իսկական հայի պայքարող տեսակը ներկայացնող մի վառ անհատականության՝ Գրիշա Վիրաբյանին, ով մոտ երեսուն տարի է պայքարում է ընդդեմ իշխանությունների, ում չի կարելի համարել նախկին, քանի որ ինչպես այսօր, այնպես էլ նախկինների օրոք, նա նույն եռանդով պայքարել է իշխանությունների անօրինականությունների դեմ, ենթարկվել բռնաճնշումների, սակայն երբեք չի հանձնվել եւ հիմա էլ շարունակում է պայքարը՝ հանուն այն Հայաստանի, որը վաղն է գալու, եւ որն այսօր բոլորիս երազանքներում է միայն։