Ինքնասիրության հակառակ կողմը
Ժողովրդավարական երկրի ղեկավարը, որը միշտ աչքի է ընկել իր աննրբանկատ թափանցիկ գործելաոճով, վերջին երկու տարում չի հաղորդակցվում ժողովրդի հետ, չգիտենք ուր է գնում, առհասարակ երբ հանդիպման է գնում, դրա դիմաց ինչ ենք վճարելու։Հաշվետվողական վարչապետը իր սիրելի ժողովրդից անգամ թաքցնում է մարտական գործողությունների հետեւանքով զոհված զոհերի անունները, փոխարենը ներկայացնում է անդեմ թվեր ու ոչինչ։
Ժողովրդավարական Հայաստանում ինֆորմացիան ժողովրդից գաղտնի է պահվում, ոնց ուզում բանակցում են, ինչ ուզում բանակցում են։Մինչդեռ նորմալ երկիր եւ ադեկվատ հասարակություն ունենալու պարագայում Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժեշտ կտար վարչապետի պաշտոնին։Սա ժողովրդավար Հայաստանն է, որտեղ մարդը բարձրագույն արժեք է, բայց չգիտես ինչու միշտ ցածրակարգ վերաբերմունքի է արժանանում։Հայաստանը երկու տարի շարունակում է մնալ ծափ տվեք արա-ի, դե հմի էդ ա-ի մեջտեղում։
