Ինչ եղանակ է սպասվում
Երևան քաղաքում՝
Հունիսի 6-ին առավելապես երեկոյան ժամերին, 7-10-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է
կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 6-ին կեսօրից հետո, 7-10-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղտեղ հնարավոր է նաև կարկուտ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
