Ինչ անել, եթե ոլորվել է ոտնաթաթը

Պատահում է՝ մի փոքրիկ անզգույշ քայլը, սայթաքելը կամ կտրուկ շարժումը ոտնաթաթի ոլորման պատճառ է դառնում, և եթե անգամ թվում է, թե ոչ մի լուրջ բան չի եղել, այդ խնդիրը բավականին երկար է իր մասին հիշեցնում՝ ցավերի, շարժումների կաշկանդվածության տեսքով, իսկ անհրաժեշտ ուշադրության չարժանանալու դեպքում կարող է և բարդություններ առաջացնել։ Սրունք-թաթային հոդի կապանների գերձգումը կարող է հանգեցնել քրոնիկ խնդիրների, ինչպիսիք են հոդի անկայունությունն ու ցավը, դեգեներատիվ արթրիտը, հետագայում մարզումներին վերադառնալու անհնարինությունը։ Դրանից բացի, ոտնաթաթի ոլորումն անուշադրության մատնելու դեպքում կարող են չնկատվել ջլերի, կապանների, աճառի լուրջ վնասվածքները և անգամ կոտրվածքները։ Սրունք-թաթային հոդի կապանների գերձգումը ակտիվ կենսակերպ վարող մարդկանց, մարզիկների շրջանում տարածված խնդիր է, սակայն այն կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Ինչ անել, եթե ոլորվել է ոտնաթաթը Սրունք-թաթային հոդի գերձգումից անմիջապես հետո պետք է կատարել այս պարզ քայլերը՝ բարդությունների և երկարաժամկետ խնդիրների վտանգը նվազագույնի հասցնելու համար։

Share This