Ինչու է Փաշինյանը սկսել կարեւորել Արմեն Սարգսյանին

Այսօր ՀՔԾ կազմավորման 12-րդ տարեդարձին, երբ վարչապետը մեդալներ էր հանձնում ՀՔԾ ծառայողներին, դիտողություն արեց իր խորհրդական Ջեմմա Հակոբյանին սխալ հայտարարման համար։ Հակոբյանը, որը հայարարում էր, թե ով ինչ մեդալով է պարգևատրել, ասաց․ «Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվել են․․․»։ Այդ պահին Նիկոլ Փաշինյանը մոտեցավ խորհդրականին և ականջին ինչ-որ բան փսփսաց։ Պարզվեց՝ դիտողություն էր անում, քանզի խորհրդականը հետո խոստովանեց, որ սխալվել է։ «Վարչապետի դիտողությունն ընդունում եմ, որովհետև միջնորդությունից հետո անպայման լինում է նախագահի հրամանագիր։ Հետևաբար, վարչապետի միջնորդությամբ, հանրապետության նախագահի հրամանագրով է պարգևատրումը տեղի ունենում»,-ասաց Ջեմմա Հակոբյանը։ Առաջին հայացքից փոքրիկ այս դրվագը, սակայն բավական շատ բան է ասում իշխանական համակարգում որոշակի տեղաշարժերի առկայության մասին։ Մասնավորապես Փաշինյանը ուզել է շեշտել Հանրապետության նախագահի դերը։ Սակայն ինչու։ Չէ որ ամիսներ առաջ նույն Փաշինյանի գիտությամբ թիմակիցները ամեն կերպ փորձում էին Արմեն Սարգսյանին իր տեղը ցույց տալ։ Ինչ է փոխվել, որ Փաշինյանը չի զլացել ուղղում անել հօգուտ նախագահի կարգավիճակի կարեւորման։ Արդյոք սա նշանակում է, որ Փաշինյանի վիճակն այնքան լուրջ է, որ նույնիսկ փորձում է նման աննշան ռեւերանսով որպես դաշնակից իր կողքին ունենալ Արմեն Սարգսյանի նման «խոշոր ձկանը», հասկանալով, որ արտաքին աշխարհում հատկապես նրա հեղինակությունը ներկա պայմաններում լուրջ խաղաքարտ է։ Ինչ որ բան կա, այլապես «առաջին ջութակահարի» բարդույթ ունեցող Փաշինյանը հենց այնպես նման ցուցադրականությամբ չէր անի այդ քայլը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )