Ինչու են միջատները տագնապալի արագությամբ անհետանում Երկրի երեսից

Ամբողջ աշխարհում միջատներն անհետանում են տագնապալի արագությամբ, բայց ինչո՞ւ: Գյուղատնտեսության ինտենսիվացումը գլխավորում է կասկածելի պատճառների ցանկը, սակայն կան բազմաթիվ այլ փոխկապակցված գործոններ, որոնք գործում են, ըստ Նյու Յորքի պետական ​​համալսարանի և Բինգհեմթոնի համալսարանի նոր անցկացրած հետազոտության:

Հետազոտողների խումբը վերլուծել է միջատների անհետացման տարբեր պատճառների մասին ավելի քան 500 վարկածներ ներառող շուրջ 175 գիտական ​​ակնարկներ։

Օգտագործելով այս տեղեկությունը՝ նրանք ստեղծել են 3000 հնարավոր կապերի փոխկապակցված ցանց, ներառյալ ամեն ինչ՝ մեղվաբուծությունից մինչև քաղաքային ընդարձակում:

Հետազոտությունը՝ «Մետասինթեզը բացահայտում է միջատների կենսաբազմազանության կորստի ակնհայտ գործոնների միջև կապերը» հոդվածը, հրապարակվել է BioScience գիտական հանդեսում։

Հնարավոր կապերի ընդարձակ ցանկն ուսումնասիրելուց հետո գիտնականները պարզել են, որ միջատների անկման ամենահաճախ հիշատակվող գործոնը գյուղատնտեսության ինտենսիվացումն էր՝ հողի օգտագործման փոփոխության և միջատասպանների միջոցով:

Բայց դա ավելի դժվար է, քան վարկանիշային գործոնների աստռիճանակարգումը, քանի որ համակարգերը փոխկապակցված են և ազդում են միմյանց վրա:

Օրինակ, կլիման կարող է միջատների նվազման գործոն լինել, բայց կան նաև կլիմային առնչվող առանձին գործոններ, ինչպիսին են արտառոց տեղումները, հրդեհները և ջերմաստիճանը, որոնք ինքնին կարող են ազդելու այլ գործոնների վրա:

Իր հերթին, Բնության պահպանության միջազգային միությունը պատրաստել է բոլոր հնարավոր սպառնալիքների ցանկը, որոնք պետք է հաշվի առնել միջատներին պաշտպանելիս: Սակայն այդ ցանկի մեծ մասը չի հայտնվել միջատների թվաքանակի կրճատման վերաբերյալ վերջին գրականության մեջ:

«Հոդվածներից ոչ մեկում չի հիշատակվել բնական աղետների մասին»,-ասում է ԱՄՆ-ում թիթեռների 20-տոկոսանոցկորստի մասին վերջին հետազոտության մեջ ներգրավված կենսաբանական գիտությունների դոցենտ Էլիզա Գրամսը:

Share This