Իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից

Իմաստուն մտքեր Կոնֆուցիոսից
• Երեք բան կա, որ երբեք հետ բերել հնարավոր չէ՝ ժամանակը, խոսքը եւ հնարավորությունը։ Ուստիեւ՝ ժամանակ մի կորցրու, ընտիր ասելիք խոսքերդ եւ ձեռքիցդ բաց մի թող ընձեռված հնարավորությունը։
• Վատ սովորույունները կարելի է հաղթահարել այսօր, եւ ոչ թե վաղը։
• Վեհանձն մարդը սեփական անձի հանդեպ է պահանջներ դնում, ստոր մարդը պահանջներ է ներկայացնում ուրիշներին։
• Խորհուրդներն ընդունում ենք կաթիլ առ կաթիլ, սակայն խորհուրդներ տալիս ենք՝ դույլ առ դույլ։
• Հնում մարդիկ չէին սիրում շատ խոսել, քանի որ իրենց համար ամոթալի էին համարում սեփական խոսքերից հետ մնալը։
• Փոքր հարցերում զսպվածության պակասը կարող է կործանարար լինել մեծ գործերի համար։
• Իրականում կյանքը շատ պարզ է։ Ուղղակի մենք համառորեն այն բարդացնում ենք։
• Երջանկություն է, երբ քեզ հասկանում են, մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում են, իսկ իրական երջանկությունը այն է, երբ դու ես սիրում։
• Խրատ տուր միայն նրան, ով գիտելիք է որոնում, գիտակցելով որ ունի դրա պակասը։
• Նախքան վրեժ լուծելդ՝ երկու գերեզման փորիր։
• Եթե երկրում կարգուկանոն կա հաստատված, եղիր համարձակ թե գործի մեջ, թե խոսք ասելիս, սակայն եթե երկրում կարգուկանոն չկա, գործի մեջ եղիր համարձակ, սակայն խոսք ասելիս՝ պահպանիր շրջահայեցությունդ։
• Եթե դու ատում ես, ուրեմն քեզ հաղթել են։
• Գիտելիք տանող երեք ճանապարհ կա՝ մտորումների, որն ամենից վեհանձն ճանապարհն է, նմանակման, որը ամենից դյուրին ճանապարհն է, եւ փորձառության, որն ամենից դառնահամն ճանապարհ է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )