Իմաստուն մտքեր Եվգենի Լեոնովից
Իմաստուն մտքեր Եվգենի Լեոնովից
– Երբեմն բավական է մի բարի խոսքը, որպեսզի քեզ լավ զգաս, ասես նոր թռիչքի համար թեւեր տված լինեն։ Սակայն շատ կարեւոր է, որ այդ բարի խոսքն ասվի այն ժամանակ, երբ մարդը դեռ ողջ է։
– Անդորրը, խաղաղությունը մարդկային հոգու մի յուրահատուկ վիճակ է։ Ինձ թվում է, որ մենք մեզ բնության մասնիկ, օվկիանոսի մի կաթիլը զգում ենք միայն լռության, անդորրի ու խաղաղության մեջ։ Այդ վիճակից դուրս անհնար է ընկալել նաեւ գեղեցկությունը։
– Եթե քո կյանքում կա մեկը, ում առաջ դու չես վախենում երեւալ փոքր, հիմար եւ անզեն՝ բառի ամենաբուն իմաստով, ուրեմն իմացիր՝ հենց այդ մարդն է քո ամենամեծ պաշտպանը։
– Ինչ որ մեկի համար Աստված երկնքում է, ինչ որ մեկի համար՝ սեփական սրտում։ Եւ սրտում եղած այդ Աստվածը թույլ չի տալիս, որպեսզի մարդը որոշակի մարդկային չափանիշից ավելի ցածր մակարդակի իջնի։ Սրտում գտնվող Աստված թույլ չի տալիս օրինակ՝ ոտքով խփել շանը, վիրավորել ծերունուն, վատ վերաբերվել ծնողներին։
– Երջանկությունն այն է, երբ առավոտյան ուզում ես գնալ աշխատանքի, իսկ երեկոյան՝ վերադառնալ տուն։
– Վիրավորանքները հարկ չէ կուտակել։ Դրանցից մեծ հարստություն, ինչպես ասում են, հաստատ չես դիզի։
