Ի՞նչ չվերթներ են չեղարկվել վերջին օրերին

Վերջին օրերին, կորոնավիրուսով պայմանավորված, չեղարկվել են դեպի Հայաստան և Հայաստանից դեպի այլ ուղղություններով մի շարք չվերթներ։

«Զվարթնոցի» օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը «Ա1+» -ի հետ զրույցում տեղեկացրեց, որ «Արմենիա» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Լիոն-Երևան բոլոր չվերթերը։

Տեղեկացրեց նաև, որ «Ryanair» իռլանդական բյուջետային ավիաընկերությունը չեղարկել է իր բոլոր չվերթները։ «Qatar Airways» ավիաընկերությունը ևս չեղարկել է չվերթները։ Դեպի Դուբայ չվերթները չեղարկել է «Flydubai» ավիաընկերությունը։

«PegasFlay» ընկերությունը չեղարկել է դեպի Սոչի չվերթները։ Նշենք նաև, որ Իրանի հետ ուղիղ չվերթները չեղարկված են:

Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն ասել էր, որ շատ լուրջ չեղարկումներ չկան Հայաստանում, բայց ուղևորահոսքը նվազել է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )