Ի՞նչ է թաքնված ՊՆ-ի լռության տակ
Ի՞նչ է թաքնված ՊՆ-ի լռության տակ
Սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններից գրեթե մեկ ամիս է անցել, բայց ՊՆ-ն դեռևս չի հրապարակել զոհված զինծառայողների անուն-ազգանունները։ՊՆ-ն իր լռությունը մեկնաբանում է այսպես, որ զոհերի ցուցակները չի հրապարակվելու այնքան ժամանակ, քանի դեռ տվյալները գերճշտված չեն։Արդեն մի քանի օր է ավարտվել է ԴՆԹ նույնականացման գործընթացը, բայց ՊՆ-ից ոչ մի ծպտուն չկա, գոնե նույնականացված զինծառայողների մասով։Սեպտեմբերի 13-ից մինչև հիմա մեզ հայտնի է, որ 207 զոհեր և անհետ կորածներ ունենք, երկու տասնյակից ավելի գերեվարված զինծառայողներ և անորոշ ճակատագրով վիրավորներ ու օր օրի ընդարձակվող Եռաբլուր։
ՊՆ-ի լռության տակ ամեն ինչ կարող ենք հասկանալ՝զոհերի ահռելի թվից, մինչև այն, որ զինծառայողների մարմինները չեն կարողացել դուրս բերել թշնամուն հանձնած տարածքներից։
