Թրամփը հայտարարել է, որ «թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Հորդանան գետի արևմտյան ափը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Հորդանան գետի արևմտյան ափը, հաղորդում է CNN-ը։

«Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։ Ոչ, ես դա չեմ անի։ Դա տեղի չի ունենա», – ասել է նա։

Թրամփը հավելել է, որ արդեն քննարկել է այս հարցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

«Այո, բայց ես դա թույլ չեմ տա։ Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։ Բավական է։ Ժամանակն է դադարեցնել», – ասել է նա։

Share This