Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում․ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա
ԼՈՒՐԵՐ. com-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը այն կարծիքը հայտնեց, որ ցանկացած զորավարժություն կարող է վերածվել լուրջ ռազմական գործողությունների։
Վրթանեսյանի խոսքով` Ադրբեջանը Թուրքիայի հետ հայտարարել է միայն այս տարի մոտ քսան զորավարժություն․
«Որքանով տեղյակ եմ՝ 2020թ -ի պատերազմից հետո Հայաստանում որևէ լուրջ, լայնամաշտաբ զորավարժություն` գումարտակի մակարդակի, կորպուսի մակարդակի կամ ամբողջ երկրի մակարդակի՝ ինչպես ժամանակին «Շանթ- 2015» զորավարժությունն էր Հայաստանում, չի անցկացվել, իսկ Արցախում՝ ընդհանրապես չեն անցկացվել»։
Ըստ նրա` մեր թշնամիների ցանկացած զորավարժություն մեր համար վտանգ է ներկայացնում, Հայաստանի պաշտպանությունը շատ խարխլված է.
«Հայաստանի ներկայիս իշխանությունները որդեգրել են այնպիսի մի քաղաքականություն, ըստ որի` մենք չպետք է ուժեղացնենք, զարգացնենք մեր զինված ուժերը։
