Թուրքիայի Հաթայ ու Օսմանիե նահանգներում հեղեղներ են

Թուրքիայի Օսմանիե ու Հաթայ նահանգներում հեղեղներ են։ Թուրքիայի օդերևութաբանության գլխավոր վարչության կողմից դեղին ազդանշանի հայտարարումից հետո, առավոտյան ժամերին Հաթայի Դեֆնե և Օսմանիյեի Դուզիչի շրջաններում տեղացել են ուժեղ անձրևներ և կարկուտ, այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Ուժեղ տեղումների հետևանքով փողոցներ, տներ, խանութներ և կոմերցիոն տարածքներ հեղեվել են ջրով։ Բազմաթիվ մեքենաներ մնացել են ճանապարհին ու ողողվել ջրով։

Հորդառատ անձևրների հետևանքով փլուզվել են որոշ գյուղական ճանապարհներ և տների հենապատեր։ Շրջաններում ընթանում են ջրահեռացման աշխատանքներ։ Օսմանիեի Դյուզիչի շրջանում ջուրն աբողջությամբ լցվել էր քաղաքացիներից մեկի տանը և նա չէր կարողացել դուրս գալ տանից։ Փրկարարներին հաջողվել է տարհանել նրան։

Share This