Թե ինչ է լինում, երբ ուրիշի տան բանալու անցքի մեջ ես փորձում քո տունը կառուցել

Թե ինչ է լինում, երբ ուրիշի տան բանալու անցքի մեջ ես փորձում քո տունը կառուցել, էլ ուր մնաց՝ տանը․․․ Բայց շատ կարևոր է նաև այն, որ տանտերը երբեք իր բանալիները չտա ուրիշին ու ոչ էլ կորցնի, եւ ոչ էլ կասկածի, որ ինքն է դրանց տերը․․․

Մարդը և բանալու անցքը

Դրսից ու ներսից հետազոտելով տունը՝ սարդն իր համար, որպես բնակատեղ, ընտրեց բանալու անցքը։

Ինչպիսի՜ հարմարավետ ու հուսալի ապաստան։ Այստեղ սարդին ոչ ոք չգտնի։ Իսկ նա առանց ինքն իրեն վտանգելու գլուխը հանգիստ դուրս կհանի ապաստանից ու կզննի շուրջը։

– Քարե շեմի մոտ կգործեմ ճանճեր բռնելու ոստայնը,- գոհունակ մտորեց սարդը,- սանդուղքի տակ մեկ ուրիշ ավելի ամուրը՝ չաղլիկ թրթուրների համար, իսկ դռան փեղկերի արանքում մոծակներ բռնելու որոգայթ կսարքեմ։

Սարդն ուրախությունից և վարդագույն հեռանկարներից խելքը թռցրել էր։ Երկաթակոփ բանալու անցքը նրան անառիկ բերդ էր թվում։ Ավելի անվտանգ ու հուսալի ապաստան նա կյանքում չէր տեսել։

Մինչ սարդը, երազանքների գիրկն ընկած, գրավիչ նախագծեր էր կազմում ապագայի վերաբերյալ, նրա սուր լսողությունը որսաց մոտեցող ոտնաձայնը։ Բնավորությամբ զգուշավոր սարդը սողաց իր կացարանի խորքը։

Տուն վերդարձած տանտերը զնգզնգացրեց բանալիների տրցակը և ընտրելով դրանցից մեկը՝ մտցրեց բանալու անցքը և․․․ ճզմեց երազողին։

Լեոնարդո դա Վինչի

Share This