«Մենք ենք՝ մեր պետությունը»․ Շիրակում կնշվի ՀՀ քաղաքացու օրը

«Մենք ենք՝ մեր պետությունը»․ քաղաքացու օրը Շիրակում կնշվի մի շարք միջոցառումներով

Ապրիլի 25-ին Հայաստանում նշվում է ՀՀ քաղաքացու օրը։ «Մենք ենք՝ մեր պետությունը» խորագրով միջոցառումներ կիրականացվեն Հանրապետության բոլոր մարզերում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում են բանախոսություններ, մշակութային միջոցառումներ և հանրակրթական հաստատությունների նախագծային աշխատանքներ։

16–35 տարեկան երիտասարդների համար կկազմակերպվեն քննարկումներ՝ նվիրված պետության, քաղաքացու ինստիտուտի, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարներին։ Բանախոսություններով հանդես կգան պետական և համայնքային իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ։ Քննարկումները կանցկացվեն հարցուպատասխանի ձևաչափով՝ նպատակ ունենալով ամրապնդել քաղաքացիական արժեքները և խթանել պատասխանատու քաղաքացիական վարքագիծը երիտասարդների շրջանում։

 

📑📌Միջոցառումներին միանալու է նաև Շիրակի մարզը

 

✅«Գյումրու Ն. Տիգրանյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցի» վերանորոգված դահլիճ-12։00-13։30

✅Ախուրյանի մարզամշակութային կենտրոնի դահլիճ-14:00-15:30

✅«Արթիկի Վարազ Սամուելյանի անվան մշակույթի տուն»-11։00-12։30

✅«Մարալիկի արվեստի դպրոցի» դահլիճ՝ Ջենտլեն բենդ, Անի Սարգսյան, Դիջեյ Ռոք-11։00-12։30

✅«Աշոցքի մարզամշակութային կենտրոնի» փոքր դահլիճ- 11։00-12։30

✅«Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց»-11։00-12։30

Share This