Աննա Հակոբյանը քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարել սեփական համոզմունքներով

Աննա Հակոբյանը գրում է․

«Աննա Հակոբյանը ոչ միայն «Իմ քայլը» հիմնադրամի բոլոր շահառուներին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ չի անում ընտրել այս կամ այն քաղաքական ուժին:

Աննա Հակոբյանը ընտրական իրավունք ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ է անում ընտրություն կատարելիս առաջնորդվել բացառապես սեփական համոզմունքներով, սկզբունքներով, ցանկություններով, խղճով և մտքով: Սա ամենաթանկ, ամենաճակատագրական «զենքն» է, որ գտնվում է ՀՀ քաղաքացու ձեռքում»:

Share This