Թեպետ ՀՀԿ-ն անմիջական չի մասնակցում ընտրություններին, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Ընտրարշավի ողջ գործընթացն ուղեկցվում է կապիտուլյանտի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ ուղղված սպառնալիքներով։
Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում։
Գործող կառավարչի նպատակը՝ ՀՀԿ-ին քաղաքական ակտիվ դերակատարությունից դուրս բերելու և քաղաքական առումով` «զինաթափելու», ոչ մի կերպ չստացվեց։
Ինչքան էլ ղժղժան, իրենց կոտորեն, թուքը բերաններին հոխորտան, միևնույն է՝ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կլինի քաղաքական պայքարի առաջին շարքերում»։
