Թայվանը «ուկրաինացնելու» ԱՄՆ պլանը չի իրականանա. ռազմական փորձագետ
Թայվանը «ուկրաինացնելու» ԱՄՆ-ի պլանը չի իրականանա, և Թայվանը, ի վերջո, կմիավորվի Չինաստանի հետ: Այս մասին, կղզու ընտրություններից հետո, ասել է Ինդոնեզիայի քաղաքական, ռազմական և հետախուզական վերլուծաբան Բաքրի Ռահակունդինի Կոննին:
Շաբաթ օրը կղզու գործադիր ղեկավարի ընտրություններում հաղթել է Թայվանի անկախության կողմնակից Դեմոկրատական առաջադիմական կուսակցության առաջնորդ Լայ Ցինդեն` 40,05% ձայներով։ Այսինքն, չնայած հաղթանակին, նա կորցել է բացարձակ մեծամասնությունը: Այդ թվում` պառլամենտում:
«Ես ռազմավարական տեսլական ունեմ, որ ի վերջո Թայվանը բնականաբար կմիավորվի Չինաստանի հետ՝ կիսելով բարգավաճման և տեխնոլոգիայի առավելությունները: Թայվանն ուկրաինացնելու ԱՄՆ-ի ծրագիրը չի իրականանա»,- նշել է Քոնին։
Նա ասաց, որ Չինաստանը «ցույց տվեց ողջ Ասիային, ինչպես նաև աշխարհին, որ կարող է հաղթել ԱՄՆ-ի գլխավորած ուժերին»:
Դրան նպաստում է տեխնոլոգիաների զարգացումը և չինական տնտեսությունը, ինչը ուժեղ զսպող ազդեցություն է ստեղծում ԱՄՆ-ի համար՝ ստիպելով խուսափել ուղղակի հակամարտությունից։ Փոխարենը, ըստ վերլուծաբանի, Վաշինգտոնը սրում է հակամարտությունը՝ օգտագործելով տարածաշրջանային ազդեցության գոտիները, ինչպիսին Թայվանն է։
«Սակայն թայվանցիները դա բոլորից լավ են հասկանում, և նրանք ստիպված կլինեն շատ երկար խաղ խաղալ մայրցամաքում իրենց «զարմիկների» հետ: Նրանք կշարունակեն աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, բայց կմեծացնեն իրենց ազդեցությունը Չինաստանի Կոմունիստական կուսակցությունում»,- պարզաբանել է Քոնին։
Փորձագետը կարծում է, որ ընտրություններին կհաջորդի երկար խաղ՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական տարբեր գործոններ։
«Վստահ եմ, որ սա կավարտվի նրանով, որ չին ժողովուրդը կհաղթի որպես միասնական ազգ», – եզրափակեց վերլուծաբանը:
