Թաբուլեի պատրաստման յուրահատուկ եղանակ
Բաղադրամասեր 150 գ սպիտակ աղացած ձավարին (բլղուր)՝ 1 հատ պոմիդոր, 1 հատ կիտրոն , ձեթ, 200 գ կանաչեղեն (մաղադանոս, մառոլ և սամիթ), Աղը, սև պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը Բլղուրը թրջել այնքան ջրով, որ լավ խոնավանա ու թասի տակ աննշան ջուր մնա: Մանր կտրտել կանաչիները: Մեկ ժամ անց, երբ բլղուրի հատիկներն արդեն ներծծվում են ջրով, կտրատած կանաչիները լցնել բլղուրի վրա: Ավելացնել կտրտած պոմիդոր, աղ, սև պղպեղ և ձեթ: Այնուհետև այդ ամբողջ զանգվածի վրա ճզմել 1 կիտրոնի հյութ և լավ խառնել: Մատուցել մառոլով կամ խաղողի մատղաշ տերևներով
