ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ.Վարդանյան Ծաղիկ

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
_____________________________________________________________
Առողջապահության նախարարության աշխատակիցները շչակները վերցրած ի լուր Հայաստանի, իրարա հեթ չտալով , բարձաձայնում են ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ամբողջական ներդրման մեկնարկի մասին;
Նախ և առաջ փաստեմ, որ ՀՀ-ում դեղատոմսերի հետ կապված ընթացակարգերը կարգավորվում են ՀՀ ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքով և ՀՀ կառավարության 2019թվականի օգոստոսի 15-ի«ԴԵՂԱՏՈՄՍԵՐ ԳՐԵԼՈՒ, ԴԵՂԵՐ ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ) ԿԱՐԳԸ, ԴԵՂԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1402-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 1080-Ն որոշուման դրույթյերով, որոնց մեջ որևէ փոփոխություն, լրացում կապված միայն էլեկտրոնային դեղատոմսով դեղ դուրս գրելու մասին չկա:
Եթե այլ իրավակն ակտ եք ստեղծել, ապա ինչու՞ չեք հրապարակում,սա նույնպես գաղտնի է՞՞, միայն յուրաիններ՞ի համար է:
Թե՞ ինչպես միշտ շրջաբերական եք ուղարկել բոլոր ԲԿ-ներին, պոլիկլինիկաներին և խիստ հանձնարարել անցնել էլեկտրոնայինի դեղատոմսի, այլապես, օրնակ օֆերտայի պայմանագրի ցանկից կհանեք «կարգազանցներին» և ինչպես միշտ ձեր շրջաբերականները վեր կդասեք կառավարության որոշումներից:
Իսկ գուցե շնորհակալ լինենք, որ ձեր շրջաբերականները առավել չեք դասում «մարգարեների» պատվիրաններից:
Հ.Գ. ՀՀ կառավարություն , ձեր գերատեսչության այս գործելաոճով հեղափոխություն ե՞ք ուզում իրականցնել առողջապահական համակարգում՝ առողջության ապահովագրություն ներդնելով,:
Կույւրին էլ տեսանելի է, որ եղածն էլ փլելու են, ոչնչացնեն և մի մեծ զավեշտալի քաոսի վերածեն առողջապահությունը, հետո գեղեցիկ, անգիր արած, գործի հետ աղերս չունեցող բառակույտերով հանրությանը հրամցնեն իրենց չարածները արածի տեղ:

Share This