Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման դեպքում մտադիր է քննարկել հրադադարի ռեժիմը և բոլոր գերիների փոխանակումը: Այս մասին հայտնում է Liberation-ը։

«Եթե ես հանդիպեմ նրա հետ, մենք պետք է դուրս գանք քաղաքական հաղթանակով՝ հրադադարով, բոլոր գերիներին փոխանակելով», – ասել է նա:

Զելենսկին նշել է, քանզի ռուսները չեն վստահում ուկրաինացիներին, իսկ ուկրաինացիները՝ ռուսներին, ուստի նախագահի կարծիքով, միայն արտաքին միջնորդները կարող են երաշխավորել բոլոր պայմանավորվածությունների կատարումը։

Նախագահը ընդգծել է հուսալի և հավասարակշռված միջնորդության կարևորությունը, որը հարգանք կառաջացներ պատերազմի երկու կողմերի մոտ։ Որպես հնարավոր երաշխավոր՝ նա նշել է ԱՄՆ-ն՝ համարելով, որ Դոնալդ Թրամփի մասնակցությունը կարող է խրախուսել Պուտինին գալ: «Եթե Պուտինը չգա, դա կդիտարկվի որպես նրա պարտություն», – ասել է ուկրաինայի առաջնորդը:

Share This