Զարգացած երկրները Աֆրիկյան երկրներից ավելի շատ են աջակցություն ստացել․ ՄԱԿ Գլխավոր քարտուղար
ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան եւ Կանադան, որ մաս են կազմում «Մեծ Յոթնյակի», ավելի շատ աջակցություն են ստացել Արժույթի միջազգային հիմնադրամից, քան աֆրիկյան հետամնաց երկրները։ Ըստ այդմ, զարգացած երկրները ԱՄՀ-ից ստացել են 280 միլիարդ դոլարի աջակցություն այն դեպքում, երբ աֆրիկյան հետամնաց երկրներին տրամադրված աջակցությունը կազմել է 34 միլիարդ դոլար։ Գուտերեշը այս իրականությունը համարել է արմատապես սխալ, քանի որ աֆրիկյան հետամնաց երկրներն ավելի շատ կարիք ունեն աջակցության։
