Երևանում մինչև հունիսի 22-ը՝ առանց տեղումների, 23-24-ին հնարավոր են անձրև և ամպրոպ
Երևան քաղաքում հունիսի 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
