ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն. «Ժողովուրդ»
Ժողովուրդ»-ը հիշեցնում է, որ 2021-ին նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը, հղում անելով ՀԲ-ին, պնդել էր՝ 2018-ին Ադրբեջանից Հայաստան փոխանցվել է շուրջ 211 մլն դոլար։ ԱԱԾ-ն պատասխանել է, որ իր լիազորությունների շրջանակում նման փոխանցման վերաբերյալ տվյալներ չի ստացել և առաջարկել է դիմել ԿԲ։
ԿԲ-ն պարզաբանել է, որ ՀԲ թվերը փորձագիտական գնահատականներ են՝ հիմնված միգրացիոն վիճակագրության վրա, ոչ թե փաստացի գործարքներ։ ԿԲ-ի խոսքով, պաշտոնական վիճակագրությամբ ՀՀ և Ադրբեջանի սուբյեկտների միջև փոխանցումներ չեն իրականացվում, իսկ 2022-ի նույն աղբյուրներում այդ ցուցանիշը 0 է, հետո նման հրապարակումներ այլևս չեն արվել։
Եղիազարյանը պնդում է, թե հղումը պաշտոնական ՀԲ տվյալներին էր, բանկը չի հերքել հաշվետվության գոյությունը, բայց այն անվանել է կանխատեսում։ Նա նշել է կտրուկ աճը, ասել, որ տվյալները հետագայում ՀԲ-ն հեռացրել է, և փոխանցել է իր փաթեթը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։
