Հովիկ Աղազարյան․ եթե ԲՀԿ-ն մտնի խորհրդարան, ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները

Եթե «Բարգավաճ Հայաստան»-ը կմտնի խորհրդարան, ապա ընդդիմադիր գործիչները թող վերցնեն մանդատները, իսկ եթե չի մտնի խորհրդարան, ապա պետք չէ վերցնել․ այսօր իր գործով հերթական դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

 

«Եթե ԲՀԿ-ն մտնում է խորհրդարան, ապա անպայման թող վերցնեն մանդատները, որովհետև 44 մանդատը մեծ, շատ մեծ ուժ է, պետք չէ կորցնել, իսկ եթե «Բարգավաճ Հայաստան»-ը չի մտնում խորհրդարան, այսինքն՝ տեղի է անում տիեզերական մասշտաբի արտառոց կեղծարարություն, զեղծարարություն, այդ դեպքում պետք չէ մտնել, թող «Քաղաքացիական պայմանագիր»-ը միայնակ փորձի ղեկավարել»,- ասաց նա:

 

Share This