Երևանի բյուջեի կատարողականը թերակատարվել է 30, առանձին դեպքերում՝ 90 տոկոսով, ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու. Դավիթ Խաժակյան

Երևանի ավագանին քննարկում է 2019 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Հիմնական զեկույցով հանդես եկավ փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը փոխքաղաքապետին ասաց, որ ավագանու նախորդ նիստին հայտարարվել է, թե շուրջ 100 նոր ավտոբուս պետք է ձեռք բերվի փետրվարի վերջին, ժամանակն անցել է, սակայն գնումը հայտարարված չէ, և դրա կապակցությամբ քաղաքապետարանը որևէ տեսակետ չի ներկայացրել, պարզաբանում չի տվել, և հետաքրքրվեց՝ ինչո՞ւ չի կատարվել մինչև փետրվարի վերջ 100 ավտոբուս ձեռք բերելու խոստումը:

Հարցին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը և նշեց, որ խոսքը ոչ թե արդեն գնելու մասին է եղել, այլ մրցույթ հայտարարելու:

Փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ տեխնիկական որոշ պատճառներից ելնելով է, որ մրցույթը չի հրապարակվել: «Երեկ արդեն խոսակցություն ենք ունեցել մեր գործընկեր-մասնագետների հետ, ովքեր հիմա նայում են տեխնիկական բնութագիրը և արդեն հաջորդ շաբաթվա վերջում մրցույթը կհայտարարենք: Հնարավորություն չեղավ տեխնիկական էքսպերտներին հյուրընկալել Երևանում, իրականացրինք մեյլերի միջոցով»,- ասաց նա:

Քաղաքապետն էլ պարզաբանեց, որ այս համաճարակով պայմանավորված է եղել, որ չեն կարողացել հյուրընկալել էքսպերտներին:

Հարակից զեկույցով էլ հանդես եկավ Ֆինանսավարկային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լևոն Հովհաննիսյանը, որը նշեց՝ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Դավիթ Խաժակյանն էլ վերջինից հետաքրքրվեց, թե որպես Ֆինասատնտեսական հանձնաժողովի նախագահ ինչ կարծիք ունի այն հարցի վերաբերյալ, որ բյուջեի կատարողականի այս տարվա թերակատարումը գերազանցել է երբևէ Երևանում եղած թերկատարումներին: Ավագանու անդամը նշեց, որ թերակատարումը կազմել է շուրջ 30 տոկոս, իսկ առանձին կարևորագույն ծախսային հոդվածներով կա 90 տոկոսի թերաատարում. «Այսինքն՝ կատարվել է նախատեսված աշխատանքների 10 տոկոսը»,- ասաց նա:

Լևոն Հովհաննիսյանը նշեց, որ շատ լավ ցուցանիշներ են գրանցվել սեփական եկամուտների հավաքագրման մասով, բազմաթիվ հոդվածներ կան, որոնք գերակատարված են:

«Թերակատարման մասով իհարկե չի գոհացնում ցուցանիշը, հույս ունեմ՝ այս տարի ավելի լավ կատարողական կունենանք ծախսային մասով, որովհետև եկամունտրեի մասով շատ լավ պատկեր է»,- ասաց նա:

Ելույթով հանդես եկավ դավիթ Խաժակյանը և նշեց, որ իրենք լավին լավ են ասում, վատին՝ վատ: «Լավին ասելով լավ, ասում ենք, որ այս տարի եկամուտների մասն իրոք կատարվել է: , Եկամտային մասը կատարվել է, և սա լավ է, կամ սա նորմալ է, նորմալ բաներին հիմնականում չենք անդրադառնում և կենտրոնանում ենք անելիքների վրա»,- ասաց նա:

Խաժակյանն ըդնգծեց, որ 2019-ի բյուջեն, որը ծրագրավորվել է ամբողջությամբ այս ավագանու կողմից և իրականացվել է ամբողջությամբ այս քաղաքային իշխանությունների կողմից և իր բացասական ցուցանիշով ծախսային մասով գերազանցել է 2018-ին, երբ մենք ամիսներ շարունակ ունեինք անցումային, նախընտրական շրջան:

«Նախադպրոցական հաստատություների՝ մանկապարտեզների հիմնանորոգման և վերանարոգման համար Երևանի ավագանին նախատեսել էր 1 մլրդ 397 մլն դրամ, ես ուզում եմ հասկանալ, թե մենք ի՞նչ սրտով ենք այս կատարողականին կողմ քվեարկելու, եթե կատարվել է նախատեսված գումարից ընդամենը 125 մլն դրամը, որը կազմում է տասը տոկոսը՝ տարեկան ճշտվածի և 8.97 տոկոսը՝ հաստատվածի: Այսինքն՝ մենք ունենք 90 և ավել տոկոս թերակատարում, ինչը նշանակում է, որ մեր հարկատուները վճարել են, որ 2019-ի համար մանկապարտեզներ վերանորոգենք, և մենք այդ գումարից ծախսել ենք ընդամնեը 10 տկոսը, աշխատանքը մնացել է: Մանկապարտեզների գույքի համալրման աշխատանքի կեսից ավելին չի կատարվել, պետք է ծախսվեր 150 մլն դրամ, ձեռք բերվեր գույք, սակայն դրա կեսն է ձեռք բերվել»,- ասաց նա։

Խաժակյանը տեղեկացրեց, որ ոռոգման ցանցի բարելավման մասով ավագանին նախատեսել էր 154 մլն դրամ, կատարվել է ընդամենը 50 մլն դրամը. «Այսինքն՝ մենք ունենք 30 տոկոս կատարողական: Մեր քաղաքային իշխանություններն անընդհատ խոսքի մակարդակում ասում են, որ պետք է քաղաքն ապահովենք թեքահարթակներով, և 2019-ին Երևանի ավագանին թեքահարթակների համար նախատեսել էր 100 մլն դրամ, որից կատարվել է ընդամենը 27 մլն-ը: Այս մասով մենք ունենք 27 տոկոսի կատարում: Ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է սրա համար պատասխանատու»,- նշեց նա և հավելեց.

«Երբ մենք գալիս ենք այստեղ բյուջե հաստատելու, կարծում եմ՝ ժամավաճառությամբ չենք զբաղված, որ ասենք՝ դե դա թող այդպես անհետևանք մնա: Ես, իհարկե, կոչ չեմ անի դեմ քվեարկել, ոչ էլ կոչ կանեմ՝ դակել, դուք ինքներդ եք որոշում՝ ինչ պետք է անեք, բայց ակնհայտ է՝ այս ցուցանիշներն անբավարար են»:
Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 41 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )