Երիտասարդության օր. պատմության այս օրը (սեպտեմբեր 20)

Օրվա տոները՝ Թաիլանդ՝ Երիտասարդության օր, Հարավային Կորեա՝ Երախտագիտության օր, Հարավային Օսիա՝ Անկախության օր, Ճապոնիա՝ Օդի օր, Վենեսուելա, Պերու, Ուրուգվայ՝ Մտքի ազատ արտահայտման օր, Ադրբեջան՝ Նավթագործների օր, Բելոռուս՝ Մաքսավորների օր, Ղրղզստան՝ Ձեռներեցների օր։

1908-ին ծնվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը, 1990-ին կազմավորվել է «Հատուկ գունդ»-ը։ 2011-ին բացվել է Մատենադարանի նորակառույց գիտական մասնաշենքը, 2024-ին վախճանվել է քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը։

1519-ին Ֆեռնան Մագելանն սկսել է շուրջերկրյա ճանապարհորդությունը, 1946-ին՝ առաջին Կաննի կինոփառատոնը։ 2008-ին Իսլամաբադի Մարրիոտ հյուրանոցում պայթյունից զոհվել է 54 մարդ, 2021-ին Պերմում՝ 6։

Share This