Երիտասարդին պետք է կապել հողից

Այսօր երիտասարդության միջազգային օրն է։ Հանրապետության տարբեր բնակավայրերում տարատեսակ միջոցառումներ են անցկացվում։ Ուշագրավ է հատկապես ժամանակին երիտասարդական մայրաքաղաք եղած մշակութային մայրաքաղաքը՝ Գյումրին։ Այստեղ էլ կան տարբեր միջոցառումներ, որոնք այս պահին էլ ընթանում են։ Սակայն, կարեւոր է, որպեսզի պետական երիտասարդական քաղաքականությունը խթանի երիտասարդական նախագծերի իրականացումը եւ երիտասարդների ներգրավումը տարբեր ծրագրերում՝ Երեւանից դուրս՝ մարզերում, գյուղերում, քաղաքներում։ Սա մի քանի կարեւոր հարցեր է լուծում, սկսած երիտասարդությանը տեղում հողին կառչած պահելուց։ Ի վերջո հայրենիքը սկսվում է սահմանամերձ գյուղից եւ Երեւանի կենտրոնը չէ միայն։ Սա հատկապես կարեւոր հարց է, որը մեր այսօրվա իշխանություններին պետք է ամեն ժամ զբաղեցնի, քանի որ ապագան դա երիտասարդներն են։ Իսկ Գյումրիի համար դա նաեւ սոցիալական մռայլ ֆոնը փոքրիշատե թեթեւացնելու միջոց կարող է լինել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )