«Ես ոչ թե լրտես եմ, այլ ահաբեկիչ». Մանուկյանի կոշտ արձագանքը՝ իր անվան շուրջ լուրերին

Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես։ Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը։

 

«Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ խունածաց թղթի վրա հայտնաբերված Մանուկյանների գերդաստանի տոհմածառն էլ ահաբեկչության պլանն էր, այնտեղ նշված իմ նախնիններն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ այն մի կին ատամնատեխնիկի պաշտոններին։

 

Իսկ եթե լուրջ, ապա իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության։ Էն մի հոգավորի դեղերը տեղ հասցրեք կամ դոզան փոխեք, արդեն դրանց ազդեցությունն էլ չի օգնում։

 

Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, ձեր քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին և ձևավորել նոր, ազգային իշխանություն։

 

Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին։

Share This