ԵՄ ներկայացուցիչների մի խումբ արդեն Հայաստանում է, նրանք միջամտում են երկրի ներքին գործերին․ Գալուզին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում լրագրողներին ասել է, որ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամ լինելը անհնար է, Հայաստանը չի կարողանա միաժամանակ պարել երկու հարսանիքի ժամանակ։
«Ռուսաստանի վերաբերմունքը հայ քաղաքացիների նկատմամբ անփոփոխ է. հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է։ Հայաստանին ԵՄ անդամակցությամբ գայթակղելը պոպուլիստական կարգախոս է. նույն մարտավարությունը կիրառվել է Ուկրաինայի և Մոլդովայի դեմ։ Մոսկվան չի կարող ընդունել Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ։ ԵՄ ներկայացուցիչների մի խումբ արդեն իսկ ներկա է Հայաստանում, և նրանք միջամտում են երկրի ներքին գործերին»:
