ԵՄ արտաքին գործերի նախկին ղեկավարն ազատ է արձակվել
ԵՄ արտաքին գործերի նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ազատ է արձակվել դեկտեմբերի 2-ի երեկոյան՝ կալանքից հետո, հաղորդում է իտալական AGI լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ Մոգերինին ձերբակալվել էր խարդախության կասկածանքով: Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է նաև ԵՄ նախկին գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոյին։
