ԵԿԵՔ ՄԻ ԲԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵՆՔ, ՈՐ ԵԹԵ ԱԺ ՇԵՆՔՆ ԷԼ ՓԼՎԻ, ՄԵՆՔ ՄԵԶ ՓԼՈՒԶՎԱԾ ՉԵՆՔ ՀԱՄԱՐԻ․ ՀԱՄԱՑԱՆՑԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՐԱՌՄԱՆԸ

Երեկ տեղի ունեցած երկրաշարժին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումով, որում նա ներկայացնում էր իրավիճակը։ Փաշինյանը տևական ժամանակ գրառում չէր կատարել, և երեկ որոշեց հին ու բարի օրերին նման իր ֆեյսբուքյան էջում էլ մի բան գրել օրվա թոփ թեմայի վերաբերյալ․

«Նախնական տվյալներով ավերածություններ չունենք: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով տուժածներ չկան:

Երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Նուբարաշենի մոտակայքում է եղել»,- գրել էր Փաշինյանը։

Որոշեցինք ներկայացնել Փաշինյանի գրառման արձագանքները սոցցանցի օգտատերերի կողմից: Հավաքել ենք միայն իրական օգտատերերի մեկնաբանությունները և նրանք, որոնք հայհոյանք չեն պարունակում․

Մարիա Ավագյան․ «Աթոռից չընկա՞ք դու ու ռյուկզակներդ»։

Մարիամ Կարապետյան․ «Դու ու ԱԻՆ-ը ընդանրապես տեղյա՞կ եք իրարից: ԱԻՆ-ը հերքել է տուժած քաղաքացու մասին Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությունը»։

Էլինա Սահակովա․ «Նիկոլ, հետևի միայն պաշտոնական լրատվությանը»։

Աղունիկ Հակոբյան․ «Պատերազմի ժամանակ ինչի՞ էսպես օպերատիվ չէիք»։

Գարո Բարսամյան․ «Էս երկրում կա մի մարդ որ նույն ժամանակ ենթակառուցվածքների նախարար է, արտակարգ իրավիճակների նախարար է, առողջապահության նախարար է, Պաշտպանության նախարար է այս մարդու անունը Նիկոլ Փաշինյան է, էլ ի՞նչ եք ուզում: #դուխով»։

Եղիշե Մանուկյան․ « Որոշ ընդիմադիր գործիչներ դեզինֆորմացիա են տարածում, թե իբր Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: ՈՒզում եմ ասել, որ դա լկտի սուտ է..․»։

Ալբերտ Քոչինյան․ « Եկեք մի բան պայմանավորվենք, որ եթե ԱԺ շենքն էլ փլուզվի, մենք մեզ փլուզված չենք ճանաչի Պ-ն փաշինյան Աին-ի հետ կապն էլ եք կորցրե»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )