Դուբայում մտածել են Hermès Birkin պայուսակն էլ ավելի թանկ դարձնելու միջոց
FT-ի տվյալներով Դուբայում գերշքեղության նոր միտում է՝ Hermès Birkin և Kelly պայուսակների համար ադամանդե զարդեր, որոնք երբեմն ավելի թանկ են, քան ամենահազվագյուտ կաշվե տարբերակները։ Bag Bijoux-ը, որը 2024-ին ստեղծել են քույրեր Աշնա և Արյա Մեհտաները, առաջարկում է հատուկ կախազարդեր՝ սկսած 2800 դոլարից մինչև յոթանիշ պատվերներ։
Կախազարդերը մշակված են եզակի ամրակով, որը չի վնասում մաշկը, ապահով է և մի շարժումով վերածվում է կրծքազարդի կամ վզնոցի։ Դրանք հիմնականում ձեռագործ են Դուբայում՝ 18 կարատ ոսկուց՝ ադամանդներով, զմրուխտներով ու ռուբիններով։
Ապրանքանիշը նկատվել է Քայլի Ջենների և Մինդի Քալինգի մոտ, իսկ Դուբայում դարձել է ակումբային պարտադիր աքսեսուար։ 2026-ի հունիսին Աշնա Մեհտան Լաս Վեգասում COUTURE Design Awards-ում հաղթել է Haute Couture կատեգորիայում իր փոխակերպվող «Gilded Bloom» 36.89 կարատանոց զարդով։ Գինը հասանելի է հարցմամբ։
