ՀՀ գլխավոր դատախազը շնորհավորել է Դատախազության աշխատակցի օրվա առթիվ

Հայկ Ղալումյանը իր ֆեսբուքյան էջում գրում է. Դատախազության համակարգի հարգելի՛ աշխատակիցներ,

 

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա և համակարգի հիմնադրման 108-ամյակի կապակցությամբ։

 

Դատախազության մարմինների դերակատարումը բացառիկ է մեր երկրում իրավակարգի ամրապնդման, օրինականության ապահովման և հանցավորության դեմ անզիջում պայքարի գործում։

 

Բնակչության անվտանգությունն ու արդարության հանդեպ վստահությունը մեծապես պայմանավորված են ձեր բարձր արհեստավարժությամբ, սկզբունքայնությամբ և օրենքին ու հայրենիքին անձնվեր ծառայությամբ։ Վստահ եմ, որ նույն պատասխանատվությամբ ու հետևողականությամբ կշարունակեք կատարել ձեր առաքելությունը։

 

Մաղթում եմ անկոտրում կամք, անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ ու մասնագիտական ձեռքբերումներ ձեր պատասխանատու աշխատանքում:

 

Անվտանգ ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության և օրենքի գերակայության։

Share This