Մոսկվան բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ
Կրեմլը բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման շուրջ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է վառելիք գնել արտասահմանից, եթե կողմերը համաձայնության գան ընդունելի գների շուրջ։
Պեսկովը չի մանրամասնել, թե որ երկրների հետ են բանակցություններ վարում։ «Կապերը շարունակվում են։ Եթե համաձայնություններ ձեռք բերվեն ընդունելի գների վերաբերյալ, ապա դա տեղի կունենா։ Սա ևս մեկ քայլ կլինի շուկայի կայունացման ուղղությամբ և նպատակ ունի նվազեցնել պահանջարկի այս աճը», – ասել է նա։
