Դիզայներ Ուոլթեր Չիապոնին լքել է Tod’s-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը
Դիզայներ Ուոլթեր Չիապպնին լքել է Tod’s-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը: Այս մասին հայտնում է սոցցանցերում ապրանքանիշի պաշտոնական օգտահաշիվը։
Չորեքշաբթի օրը՝ հուլիսի 12-ին, հայտարարվեց, որ Ուոլտեր Չիապոնին կթողնի Tod’s-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը սեպտեմբերին՝ 2024 թվականի գարնանային կանանց նորաձեւության ցուցադրությունից հետո: Սակայն ապրանքանիշի ներկայացուցիչներն ու ինքը՝ դիզայները, չեն մեկնաբանել լուրը։ Մի քանի ժամ անց Tod’s բլոգում տեղեկություն հայտնվեց գործադիր տնօրենի պաշտոնական հայտարարությամբ։
Tod’s-ը հայտարարում է, որ Վալտեր Չիապոնին հեռանում է ստեղծագործական տնօրենի պաշտոնից։ Փոխադարձ համաձայնությամբ բրենդը հայտարարում է, որ դիզայներն այլեւս չի զբաղվում կանանց ու տղամարդկանց հավաքածուներով»,- ասել են Tod’s-ի ներկայացուցիչները։
Գլխավոր գործադիր տնօրեն Դիեգո Դելլա Վալեն ավելացրել է, որ նոր ստեղծագործական տնօրենը կհայտարարվի առաջիկա ամսվա ընթացքում։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ուոլթերին միասին անցած ճանապարհորդության համար, նրա ստեղծագործական գործունեության եւ նորաձեւության հանդեպ նվիրվածության համար: Ինչպես Վալտեր Չիապոնին, այնպես էլ մենք կհիշենք այս փորձը լավագույնս»,- եզրափակել է Դիեգո Դելլա Վալեն։
