Դեյվիդ Ալենը ծանոթացել է հայկական գեղանկարչության հարուստ ժառանգությանը

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ՝ ծանոթանալու հայկական և միջազգային գեղանկարչության հարուստ հավաքածուներին։

Նա դիտարկեց պատկերասրահի հայկական հավաքածուն, որտեղ տեղ են գտել մեծանուն նկարիչների, այդ թվում՝ Սարյանի, Այվազովսկու և Սուրենյանցի կտավները, ապա շրջեց որմնանկարների սրահում՝ ծանոթանալով հայկական գեղանկարչության և պատկերային արտահայտչամիջոցների զարգացման ուղուն։

Share This