Դառը ճշմարտության ու քաղցր ստի արանքում
Օրերս Սրբազանի առաջնորդած Գյումրիի հանրահավաքի ժամանակ գյումրեցի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը իր խոսքում հիշատակեց պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի տված սին խոստումները, որոնց միջոցով ժողովրդից ստացավ իր ձևակերպմամբ`«պողպատե մանդատ»:Խոսքը մասնավորապես վերաբերվում է ադրբեջանական բանտերում ապօրինի պահվող հայ ռազմագերիների հայրենադարձմանը։2021 թվականի նախընտրական քարոզչության ժամանակ Փաշինյանն ասում էր, որ մեր գերիները 1-2 ամիս կսպասեն,բայց այդ հայտարարությունից երեք տարի անցավ, հիմա նույնիսկ չեն էլ խոսում գերիների մասին։Նաիրա Կարապետյանի հիշատակումները ՔՊ-ական վերնախավի մոտ ջղաձգումներ է առաջացրել։Ամեն ՔՊ-ական միջին վիճակագրական պաշտոնյա իր պարտքը համարեց «ծաղրել» ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանի ճշգրիտ փաստերը որոնք Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ «ախվատը» պահելու համար, կամ երևի հարբած ժամանակ ասել է։Դառը ճշմարտության ու քաղցր ստի արանքում ՔՊ-ական Պալյան Էմման գրել է.
«Գյումրիում ՀՀԿ-ական նախկին պատգամավորուհիներից մեկը կոկորդ էր պատռում` թե գերիների վերադարձ չի եղել… Տիկի’ն, ամոթ ունեցի’ր, մի խաղա մարդկանց հույզերի հետ։ Մի նախադասություն եք ասում, որի մեջ չկա գեթ մեկ ճիշտ բառ։ Գաղտնիք չէ, որ ձեր անշարժ շարժումը հիմնված է բացառապես ստի վրա, բայց գոնե մի հորինեք ստեր, որոնք կհիշեցնեն մարդկանց ցավը, մարդ եղե’ք… չնայած ում, ինչ եմ ասում… Տիկին նախկին պատգամավորուհի, ձեր տերերը ձեզ չե՞ն ասել, որ Շիրակի մարզի 62 գերության մեջ հայտնված մեր տղաները վերադարձել են իրենց ընտանիքներ` ողջ ու առողջ… Եթե չեն ասել, ես եմ ձեզ տեղյակ պահում…հուսամ մարդ կլինեք և ներողություն կխնդրեք բոլոր շիրակցիներից, չնայած խիստ կասկածում եմ։ Եվ վերջում` ճիշտ կանեք Շիրակի մարզից վերջնականապես կտրեք ձեր հույսը` Շիրակը ձեզ վաղուց ուղարկել է այնտեղ, որտեղ ձեր իրական տեղն է` քաղաքական աղբանոց… Այնպես որ, մի փորձեք շարժել անշարժը»:
Իշխանությունը իրականում վախեցած է, որովհետև շարժումը ոչ միայն չի մարելու այլ մեծ թափ է հավաքում։
