Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»
Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ԱՏԳ ԱԱ որոշ ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։
Ըստ «Փաստ»-ի, 2025 թվականի նոյեմբերի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ 116 որոշմամբ նախատեսվել է բնական մորթուց հագուստի առարկաների, պարագաների և այլ արտադրատեսակների դրոշմավորում նույնականացման միջոցներով։ Չդրոշմավորված ապրանքների շրջանառության արգելքը ԵԱՏՄ-ում սահմանվում է 2027 թվականի մարտի 1-ից, հնարավոր է ավելի ուշ ժամկետ անդամ պետության ներսում։
Նախագծով նախատեսվում է նախ իրականացնել փորձնական ծրագիր՝ Հայաստանում կիրառվող էլեկտրոնային հետագծելիության համակարգով շուկայի իրական պատկերը ստանալու համար։
