«Գրանդ Քենդին» ընդլայնվում է
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։
«ԳՐԱՆԴ ՔԵՆԴԻ» ՍՊ ընկերության կողմից ներմուծվող հումքը օգտագործվում է հրուշակեղենի արտադրության համար։ Ընկերությունը նախատեսում է թողարկված արտադրանքի իրացնել ՀՀ տարածքում։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին։
Հաշվի առնելով, որ արտադրատեսակների վաճառքներով պայմանավորված ընկերության անհատական որոշմամբ հաստատված ցանկում նշված հումքատեսակների քանակը սպառվել է՝ ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացնել քանակը և համապատասխանաբար արժեքը ևս 4․8 մլրդ դրամի չափով՝ առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար։
Իրականացվող փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 95․4 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 9․1 մլրդ դրամ։
