Գնացքի սպասող տղամարդը անակնկալ ուշագնաց է եղել ու ընկել ռելսերի վրա

 Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Euronews-ը, տղամարդն անակնկալ կերպով կորցրել է գիտակցությունը գնացքի սպասողների խմբի մեջ եւ ընկել ռելսերի վրա։ Դեպքը տեղի է ունեցել գնացքի ժամանումից հաշված վայրկյաններ առաջ։ Բարեբախտաբար մեքենավարներին ժամաակին են հասցրել ահազանգել պատահարի մասին եւ նրանք կարողացել են կանգնեցնել գնացքը, էլ ավելի մեծ ողբերգությունից խուսափելով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )