Գյումրի-Երևան մայրուղու 102-րդ կմ-ին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն, կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 5-ին, Արագածոտնի մարզում, ժամը 08:00-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102-րդ կմ-ին բախվել են «Mercedes» և «Opel Astra» մակնիշների մեքենաները։ Վերջինս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա արգելապատնեշներին, կոտրել դրանք, ապա բախվել ապառաժ քարերին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ «Opel Astra»-ի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են մեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։
