Գյումրիում «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է ինֆեկցիոն բաժանմունք

Գյումրու «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք․ հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

 

«Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, իսկ այսօրվա դրությամբ նոր դեպքեր չեն գրանցվել։

 

Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

 

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։ Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են:

 

Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

Share This