
Մշակութային Գյումրիում՝Արմեն Տիգրանյանի Անուշ օպերայի բեմադրությունից 100 տարի անց՝գյումրեցին հնարավորություն ունի վայելելու օպերա, այն էլ բարոկկո ոճի։ Նոյեմբերի 13-ին Գյումրու մարզամշակութային կենտրոնում բեմադրվել է անգլիացի երգահան Հենրի Պյորսելի «Դիդոնա և Էնեաս» օպերան։ Նախաձեռնությունը Ֆրանսաբնակ գյումրեցի, հայտնի երգեհոնահարուհի Նարինե Սիմոնյանինն է, դիրիժոր Ստեֆանո Ինտրիերի Ֆրանսիա,երգչախմբի ղեկավար Արփինե Մանուկյան։ Օպերան հավերժական սիրո և պարտականության գաղափարի մասին է։ «Դիդոնե և Էնեասը» Պյորսելի առաջին և միակ բեմական ստեղծագործությունն է, որն առավել համապատասխանում է, որպես օպերա բնորոշվելուն։ Այն համարվում է անգլիական բարոկկո ոճի երաժշտության գլուխգործոցներից և այսօր էլ բեմադրվում է աշխարհի օպերային թատրոններում։ Ֆրանսիաբնակ Նարինե Սիմոնյանը առանձնահատուկ սեր ունի Գյումրու հանդեպ և միշտ երգեհոնահարուհու ուշադրության կենտրոնում է Գյումրին։ Գյումրեցի երգեհոնահարուհին 2018թ.-ին իր հայրենի քաղաքին երգեհոն է նվիրել: Երաժշտական գործիքը տեղադրվել է Սուրբ Նշան եկեղեցում:
