Գերմանիայից հերթական արտաքսման չվերթը ժամանել է Հայաստան
Գերմանիայից արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական չարտերային չվերթն է եկել Հայաստան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` չվերթը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ։
Պարզվում է, որ ինքնաթիռում եղել են նաև Վրաստանի քաղաքացիներ, քանի որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ոչ միայն Երևանում, այլև Թբիլիսիում։
2026 թվականին Գերմանիայից Հայաստան ևս երեք արտաքսման թռիչք է իրականացվել։ Երկու չվերթ տեղի է ունեցել փետրվարին, մեկը` մայիսի սկզբին։
