«Գետերում ջրի մակարդակը կտրուկ կբարձրանա․ հնարավոր են ողողումներ»

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի մեծացում:
Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում:
Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն:

Share This