Բոնոն կայցելի Բաքու․ Հայաստանի հետ «խաղաղության գործընթացն» են քննարկելու

ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն այս շաբաթ կայցելի Ադրբեջան։

Նախատեսված է քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացը»։

Հիշեցնենք՝ նախօրեին Բոնոն գտնվում էր Երևանում, որտեղ քաղաքական բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ է անցկացրել։ 

«Մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած գործընթացի, որը խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին», – նշվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Share This