Բլոգերը հայտնվել է բանտում՝ եգիպտական բուրգերը նկարելուց հետո
Յութուբյան բլոգեր Վիտալի Զդորովեցկին Եգիպտոսում հայտնվել է բանտում այն բանից հետո, երբ բուրգերից մեկի գագաթին լուսանկարվել է։ Ինչպես հաղորդում է Medialeaks-ը, բլոգերը չի իմացել, որ եգիպտացիները չափազանց զգայուն են պատմական հուշարձանների հանդեպ եւ դա համարել են օրենքի խախտում։
Զդորովեցկին, սակայն չի էլ զղջում իր արարքի համար։ Նշենք, որ Զդորովեցկին հայտնի է որպես յութուբյան բլոգեր եւ պրանկ։ Նրա յութուբյան ալիքն ունի գրեթե երկու միլիոն բաժանորդ։ Նա ծնվել է Մուրմանսկում, այժմ ապրում է ԱՄՆ-ում։
