Էդ նույն սիգարետները վարչապետի շարժի ժամանակ էլ ա եղել

Հանրապետության տարբեր մարզերից մի շարք ֆերմերներ, մսավաճառներ նորից հավաքվել են կառավարության շենքի դիմաց և շարունակում են երեկվանից մեկնարկած բողոքի ակցիան։
Ակցիայի մասնակիցները շարունակում են պնդել, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցներում, բայց պայմաններ չի ապահովում։
Գյուղացիները նշում են, որ իրենց երեք օր ժամանակ են տրամադրել և արդեն վաղվանից կարող է տուգանման գործընթաց սկսվել։
«Եթե պետք ա իրանց ուզածը, պնդածը լինի, էսօր ամբողջ հանրապետությունով մեկ ժողովուրդը պատրաստ ա ճանապարհ էլ փակել»,- նշեց ակցիայի մասնակից Դավիթ Աթաբեկյանը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։
Ֆերմերները «Հրապարակին» հայտնեցին, որ հնարավոր է քիչ անց հանդիպեն
ՍԱՏՄ ներկայացուցիչների հետ։
Նշենք նաև, որ երեկ ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են՝
կենդանիների տերերից կենդանի կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը 3 գլուխ կենդանուց ոչ պակաս սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,
խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,
մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,
խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )