Բերդը կին համայնքապետ ունի

Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար  է ընտրվել  Աստղիկ Հակոբյանը։ Համայնքապետարանից տեղեկացնում են, որ քյսօր՝  նոյեմբերի 10-ին համայնքապետարանում կայացել է Բերդ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը:

Բերդ խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել համայնքի ղեկավարի՝ «Զորավոր համայնք»  դաշինքի կողմից առաջադրված  թեկնածու Աստղիկ Հակոբյանը: Նիստին ներկա են եղել ավագանու բոլոր 21 անդամները: Այն  վարել է ավագանու  ամենատարեց անդամ Համայակ Ադամյանը:

Առաջադրվել է  համայնքի ղեկավարի երեք թեկնածու: Կայացել է բաց քվեարկություն, որի արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ.

.«Զորավոր համայնք»  դաշինքի կողմից առաջադրված  թեկնածու Աստղիկ Հակոբյանը ստացել է 11 ձայն:
.«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Վահրամ Սուքիասյանը`  8 ձայն:
.«Արժանապատիվ սերունդ» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Սաֆարյանը՝  2 ձայն:

Համայնքի ղեկավարի երդման արարողությունը կկայանա նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:00-ին, Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի դահլիճում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրություններում Տավուշի մարզի Բերդ համայնքում հաղթանակ է տարել «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 5 685 քվե, ՔՊ-ն ստացել է 4 298 քվե, «Արժանապատիվ սերունդ»-ը՝ 1 097 քվե։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )